«Ես կոնկրետ պատասխաններ չեմ տա, որովհետեւ հենց այս պահին բանակցություններ են ընթանում եւ չեմ կարող որեւէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի վնի վերաբերյալ հարցին:
«Սակագնի ձեւավորման առումով մենք կարծում ենք, որ մեզ մոտ բացարձակ հավասարակշռված իրավիճակ է: վերջին 2 տարում հսկայական աշխատանք է արվել այս ուղղությամբ: Սակագնի ձեւավորման հարցում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս եւ փոխըմբռնում:
Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, որը հանգեցրել է բանակցային գործընթացի, որը հիմա ընթանում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա: