Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով նախապատրաստվում է: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դա շատ բազմակողմ է: