Չեչնիայի ղեկավարի դուստրը՝ Այշաթ Քադիրովան, նշանակվել է մշակույթի նախարարի պաշտոնում, նախկինում նա զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, Instagram-ում հայտնել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը:
Դաուդովը վստահություն է հայտնել, որ Քադիրովան կհոգա իրեն վերապահված պարտականությունները և կհասնի հաջողության: Նրա խոսքով, Այշաթիին արդեն հաջողվել է վիթխարի ներդրում ունենալ Չեչնիայի գրադարանների, մշակույթի տների և թատրոնների զարգացման գործում, ինչպես նաև բարձր ցուցանիշների հասնել նախարարության գործունեության բոլոր ոլորտներում: Արժե ընդգծել, որ Այշաթը Դաուդովի զարմուհին է:
Հիշեցնենք, որ Այշաթ Քադիրովան ծնվել է 1998 թվականին Ցենտորոյ գյուղում: Ավարտել է Չեչնիայի պետական համալսարանը, 2016 թվականից եղել է Firdaws նորաձևության տան տնօրենը: 2020 թվականին նա դարձել է Չեչնիայի մշակույթի նախարարի տեղակալ: