Արցախի ՊԲ-ն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական ապատեղեկատվությանը:

«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Արցախի արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: