Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանները ձերբակալել են տղամարդու, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյան մոտենալու ժամանակ օդաձիգ հրացան է հանել, գրում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Ըստ ոստիկանների, տղամարդը մի կողմից մյուսն էր գնում՝ սպասելով երկրի ղեկավարի ավտոշարասյան հայտնվելուն և փորձել է վերցնել հրացան հիշեցնող պնևմատիկ զենքը, երբ Օբամայի մեքենան հավասարվել է նրան:
Նշվում է, որ նախագահն օդանավակայան էր վերադառնում Հարթֆորդի համալսարանից, որտեղ ելույթ էր ունեցել զենքի տարածման հանդեպ վերահսկման խստացման վերաբերյալ: