Նոյեմբերյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։
Նշենք, որ Նոյեմբերյանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ անհատ ձեռներեց Մհեր Աղամյանի գլխավորությամբ: