Թուրքիայում ձերբակալվել է ամերիկացի դիվանագետ, ով մեղադրվում է իր անձնագիրը սիրիացու վաճառելու մեջ, ինչի միջոցով վերջինս պետք է մեկներ Գերմանիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նախորդ ամիս:

 
 

Դիվանագետը աշխատելիս է եղել Բեյրութում ԱՄՆ դեսպանատանը: Իրավապահները հայտնել են, որ ունեն տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է դիվանագետն անձնագիրը տալուց առաջ Ստամբուլի օդանավակայանում փոխում հագուստը սիրիացու հետ:

Նշվում է, որ ամերիկացու ձեռքում եղել է 10 հազար ԱՄՆ դոլարով ծրար: ԱՄՆ պետդեպարտամենտը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը: