ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորական ուղերձում Ալեն Սիմոնյանին քաջառողջություն եւ ամենայն բարիք է մաղթել:
ՀՀ ԱԺ նախագահին հեռախոսազանգով շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցության #2022-ին նախանշվող օրակարգային հարցեր: