Մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման: Փոխվել է ՓԲԸ-ի էջի անվանումը: Քիչ առաջ ընկերության ֆեյսբուքայն էջում հաղորդագրություն տարածվեց, որում հասատատելով հարձակման մասին տեղեկությունը հայտնում են այն մասին, որ էջի կառավարումը վերականգնված է:
«Հարգելի հաճախորդներ, մեր ֆեյսբուքյան էջը քիչ առաջ ենթարկվել էր հարձակման, սակայն այս պահին կառավարումը վերականգնված է: Վերականգնված չէ միայն անվանումը, ինչի համար դիմել ենք ֆեյսբուքի աջակցության կենտրոն, անվանափոխության հայտը մինչև հունվարի 14-ը կգտնվի դիտարկման փուլում»,-հայտնում են «Հայփոստ»-ից ու հավելում, որ դիմել են համապատասխան մարմիններին՝ հարձակման աղբյուրը բացահայտելու համար: