Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել Է, որ Կիեւն այս պահին հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստաման գործընթաց չի վարում:

«ԱԱՀԽ-ի առանձին նիստ (ՌԴ-ի հնարավոր ներխուժման հարցով) չի գումարվել, բայց անհրաժեշտության դեպքում այն անպայման կլինի: Այսօրվա դրությամբ ագրեսիվ գործողությունների, այն բանի, թե վաղն ինչ-որ լուրջ բան կլինի, ուղղակի նախապատրաստական գործընթաց չկա»,- ասել Է Դանիլովը հունվարի 13-ին «Ուկրաինսկայա պրավդա»-ում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ամեն շաբաթ հինգշաբթի օրերը տեղի Է ունենում խորհրդակցություն, որտեղ ամփոփում են շաբաթվա արդյունքները եւ վերլուծում ամբողջ տեղեկատվությունը: Իրադրության քննարկման համար հավաքվում Է խումբը՝ բաղկացած 18 հոգուց՝ «հետախուզության ներկայացուցիչներ, զինվորականներ, անվտանգության ծառայություններ եւ եւս որոշակի կառույցներ»:

Ամեն օր իրադրության մասին զեկուցում են նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Ինչպես ընդգծել Է Դանիլովը, «մարդկանց քանակն, ովքեր պատրաստ են զենքը ձեռքներին պաշտպանելու երկիրը, վիթխարի Է»: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի իբր հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անհիմն բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ նախազգուշացել Է, որ Ուկրանիայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: