«Անցյալ տարի մենք ստեղծեցինք ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհուրդը։ Մենք կապի մեջ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերների հետ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Որպես փորձագետներ՝ մենք նախատեսում ենք այցելել ինչպես Իրան, այնպես էլ Միացյալ Նահանգներ։ Եթե հնարավորություն ունենայի, կայցելեի Հայաստան։ Մենք պետք է ուսումնասիրենք, այցելություններ կատարենք, քննարկումներ անենք»,֊ասել է Շաֆիևը։