Ավստրալացի օդերևութաբանները մայրցամաքում գրանցել են վերջին 62 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ 50,7 աստիճան Ցելսիուս։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունը։

Ջերմաստիճանը բարձրացել է հինգշաբթի օրը մայրցամաքի արևմուտքում՝ Պիլբարա շրջանում։ Տարածքը հայտնի է իր տաք և չոր կլիմայով, սակայն տարվա այս եղանակին այնտեղ ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում Ցելսիուսի 30 աստիճանը։

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով՝ անցած տասնամյակը եղել է պատմության մեջ ամենաշոգը: Նշվում է, որ դա հիմնականում պայմանավորված է հանածո վառելիքի արդյունահանումից և ջերմոցային գազերի արտանետումներով օգտագործումից։

Ավստրալիան աշխարհում ածխածնի երկօքսիդի մթնոլորտ արտանետողներից մեկն է: Սակայն երկրի կառավարությունը մտադիր չէ հրաժարվել ածխի արդյունահանումից, քանի որ դա կբերի աշխատատեղերի զանգվածային կորստի, իսկ արդյունքում՝ սոցիալ-տնտեսական խնդիրների խորացմանը։