«Ավելի լուրջ հարցեր տվեք, Կառավարության կազմը որոշում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կուսակցություն»,- Ազգային ժողովում 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր՝ նոր կառավարության կազմում ընդգրվելու հնարավորությանը' ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը:
Իսկ հարցին, թե կցանկանա՞ք շարունակել աշխատել նույն պաշտոնում, նա պատասխանեց. «Ես միշտ ուրախ եմ ծառայեմ իմ ժողովրդին, անկախ նրանից' դա որտեղ կլինի' նախարարի պաշտոնում կլինի, թե որտեղ կլինի' ես ոչ թե աշխատանքից եմ հաճույք ստանում, այլ ծառայելուց: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: