Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կապիտոլիումում՝ կոչ անելով ԱՄՆ Սենատին լրացնել և ընդունել բռնության մասին օրենք։
Ըստ Variety-ի՝ Ջոլին սենատորներին ասել է, որ մտածում է բոլոր նրանց մասին, «ում չարաշահողները ստիպել են իրենց անզոր զգալ, և մի համակարգի, որը չի կարող պաշտպանել նրանց»։
«Երբ Կոնգրեսը լռում է, տասնամյակներ ծախսելով Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքը թարմացնելու վրա, ապարդյունության զգացումն աճում է: Դուք կարծում եք, որ ինձ նեղացնողը ճիշտ է, ես ոչինչ չարժեմ: Ուստի այս օրենքի ընդունումը ԱՄՆ սենատորների համար այս տարվա ամենակարեւոր խնդիրներից մեկն է»,- ասել է Անջելինան։
Ջոլին և նրա համախոհները ակտիվորեն աշխատում են օրենքում նոր փոփոխություններ մտցնելու վրա։
Ջոլիին Կապիտոլիումում միացել է նրա դուստրը՝ Զահարա Մարլին: