Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր էջում հայտնել է «հակապուտինյան կոալիցիա» ստեղծելու մասին:

«Ստեղծում ենք հակապուտինյան կոալիցիա: Ես խոսել եմ կոնկրետ պատժամիջոցների և մեր զինվորականների համար հատուկ օգնության մասին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Էմանուել Մակրոնի, Կարլ Նեհամերի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք սպասում ենք վճռական գործողությունների», - ասել է Զելենսկին: