Հինգշաբթի Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռային հարձակման ենթարկվել ուկրաինական Մարիուպոլ քաղաքից, լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի սահմանային վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականի փետրվարի 24-ին ժամը 11:00-ին Ազովի ծովի ջրերում ռուսական քաղաքացիական բեռնատար SGV-Flot եւ Serafim Sarovsky բեռնատար նավերը հրթիռային հարվածի են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Հարվածն իրականացվել է Մարիուպոլի կողմից։ Հրթիռակոծության հետեւանքով վնասվել է SGV-Flot նավթաբեռը, իսկ նավում հրդեհ է բռնկվել։ Թիմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավի վրա բռնկված հրդեհը մարվել է, երկու բեռնատար նավերը շարունակել են նավարկությունը, անձնակազմի վիրավոր անդամի տարհանման համար սահմանապահ պարեկային նավեր են ուղարկվել դեպքի վայր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ, ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշել է հատուկ ռազմական օպերացիա իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը ուկրաինական տարածքների օկուպացիա չեն ներառում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները շարքից դուրս են բերվում բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։