Google ընկերությունը Եվրոպայի տարածքում Google Play Էլեկտրոնային խանութներից հեռացրել Է Russia Today (RT) հեռուստաալիքի եւ Sputnik գործակալության հավելվածները: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Ընկերությունն արգելափակել Է RT-ի եւ Sputnik-ի հետ կապված շարժական հավելվածներն իր Էլեկտրոնային խանութում այն բանից հետո, երբ ավելի վաղ Google-ը հեռացրեց ռուսաստանյան պետական ԶԼՄ-ներն իրենց նորությունների գործառնություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: