Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է տարածքային հարցերի քննարկման հնարավորության մասին։

Այսպիսով՝ երկրի ղեկավարին հարցրել են, թե հնարավո՞ր է Ղրիմը ճանաչել՝ որպես Ռուսաստանի մաս, իսկ ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն՝ որպես անկախ հանրապետություններ։

«Մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների հետ կապված հարցեր, այս կեղծ հանրապետությունները, որոնք Ռուսաստանից բացի՝ ոչ ոք չի ճանաչել, մենք կարող ենք փոխզիջում գտնել այս տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ: Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են այն մարդիկ այդ տարածքներում ապրելու, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի մաս: Ուկրաինայում ո՞վ է կցանկանա ընդունել նրանց: Հետևաբար, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը»,- ասել է Զելենսկին:

Նա նաև կոչ է արել Վլադիմիր Պուտինին սկսել բանակցությունները և երկխոսություն հաստատել։