ՌԴ ուսանողներն արդեն սկսել են աշխատանքներ տանել մի շարք տարբեր սոցցանցերի բացման համար։
Այն կարող է այլընտրանք դառնալ Instagram-ին և Facebook-ին, որոնք արգելվել էին Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամանակակից հարթակը նախատեսված է ոչ միայն հաղորդակցության համար, այլև օգտատերերը կունենան վարկանիշ, մակարդակներ, հնարավոր կլինի սոցցանցում մետաղադրամներ վաստակել և դրանք դարձնել իրական գումար, ինչպես նաև վաճառք իրականացնել:
Մշակողները նախատեսում են New Chapter-ի պատրաստի տարբերակը ներկայացնել մայիսին Սկոլկովոյում կայանալիք Startup Village միջազգային տեխնոլոգիական համաժողովում։
Meta Platforms Inc. կազմակերպությունը՝ Ֆեյսբուք, Instagram, ծայրահեղական է ճանաչվել, նրա գործունեություններն արգելված են Ռուսաստանի տարածքում Մոսկվայի Տվերսկոյի դատարանի 2022 թվականի մարտի 21-ի որոշմամբ։