Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում:

Իսպանական «Menorca» միջազգային մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթանակ են տոնել:

«Menorca» միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 մրցափուլից: Մրցաշարին մասնակցում է 137 շախմատիստ: