Ամեն ինչ հանգիստ է, հանքը կատարվածից հենց հաջորդ օրը սկսել է նույն կերպ իր աշխատանքը իրականացնել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Վերջինս անդրադարձավ նաև 2 օր առաջ ադրբեջանցիների կողմից վիրավորում ստացած Սոթքի աշխատակցի առողջական վիճակին.

«Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը լավ է»,-ընգծեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին թշնամին կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով աշխատակիցներին, ինչի հետևանքով հանքավայրի աշխատակիցներից մեկը ողնաշարի հատվածում վիրավորում էր ստացել և նրան տեղափոխել էին հիվանդանոց։