Թեհրանի նկատմամբ ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի քաղաքականությունը և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կարող են հանգեցնել «կործանարար պատերազմի» Մերձավոր Արևելքում։ Այս կարծիքն են հայտնել The Washington Post-֊ում հրապարակված համատեղ հոդվածում Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։
Նրանք կարծում են, որ չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը, չպետք է «մոռանալ Արևմուտքի անվտանգությանը սպառնացող լարվածության ևս մեկ օջախի մասին՝ Իրանը և նրա ընդլայնվող միջուկային ծրագիրը»: Եթե մենք չկարողանանք վերսկսել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, մենք գնում ենք դեպի նոր հակամարտություն Թեհրանի հետ։ Նրանք նշել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները պետք է գործեն նույնքան արագ և վճռականորեն Թեհրանի հարցում, ինչպես դա արեցին Ուկրաինայի դեպքում՝ «կանխելու Իրանի՝ միջուկային զենք ունեցող պետություն դառնալը»։
Միևնույն ժամանակ, Սոլանան և Բիլդտը կարծում են, որ Կոնգրեսի Սենատի կողմից այս ամսվա սկզբին ընդունված նախաձեռնությունը «գրեթե անկասկած կարող է հանգեցնել գործարքի խզման»: Դա պահանջում է, որ Իրանի հետ գործարքը ներառի նաև ոչ միջուկային հարցերը։ Առաջարկը դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո այն կուղարկվի Բայդենին՝ ստորագրման։ «Չնայած գործարքի էության շուրջ բանակցությունները փաստացի ավարտված են, Եվրոպան փորձում է դուրս գալ փակուղուց մի հարցի շուրջ, որը շարունակում է դանդաղեցնել աշխատանքը, այն է՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներառումը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,- ընդգծել են Սոլանան և Բիլդտը։ Նրանց կարծիքով՝ «Վաշինգտոնի ու Թեհրանի կողմից հիմարություն կլինի, եթե թույլ տան, որ ներքին գաղափարական հայացքները սաբոտաժի ենթարկեն միջուկային գործարքը»։