Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և ողջ ռուսական աշխարհին, դա ոչ ոք չի թաքցնում, ուրբաթ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ին առընթեր սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստում, գրում է ՏԱՍՍ֊ը։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում մասնակցում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստին։
Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում մասնակիցները կքննարկեն ոչ առևտրային կազմակերպությունների տեղական համայնքի, առաջին հերթին տարածաշրջանային հատվածի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները: Դիտարկվելու են նաև արտաքին քաղաքական հարցերի լուծման տարբերակներ։