Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

 ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 
 

Վիճաբանության թեման քաղաքական է եղել։ Սպանվածը Ապարանի բնակիչ 1995 թվականին ծնված  Համիկ Միքայելյանն է։