Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը պայմանավորվել են ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղային գիծը:

Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վլադիմիր Նորովը՝ Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարների՝ Տաշքենդում կայացած առաջին հանդիպման արդյունքներն ամփոփելիս, հայտնում է Trend-ը:

Նորովը նշել է, որ երեք երկրները պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել էկոնոմիկայի, առևտրի, ներդրումների և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու համար: