ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կամչատկայում ընթացող բնապահպանական ֆորումի ժամանակ հետաքրքիր համեմատություն է արել:

Նա Ռուսաստանն անվանել է «ծագող արևի Երկիր», փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

«Ասացիք, որ այստեղից սկսվում է մեր երկիրը: Ընդհանրապես մեր երկիրը սկսվում է մարդուց, որտեղ էլ նա ապրելիս լինի: Բայց աշխարհագրական առումով, կարծում եմ, պետք է ասել՝ Կամչատկայից:

Մեր հարևաններին, Ճապոնիային անվանում են «ծագող արևի Երկիր»: Ճապոնիայից առավել արևելք գտնվում են Կամչատկան կամ Սախալինը: Այս իմաստով ծագող արևի Երկիրը հենց Ռուսաստանն է»,-հայտարարել է Պուտինը: