Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ գործողության մեկնարկից հետո, եթե հանրագումարի բերենք աշխարհի հավաքական կարծիքը, ակնհայտ է, որ միջազգային հանրությունը հանդես է գալիս ՌԴ-ի դեմ քննադատության կոշտ դիրքերից։
Ավելին, հակառուսական պատժամիջոցները համաշխարհային «մեյնսթրիմի» կարգավիճակ ունեն։
Կրեմլի՝ Ուկրաինայի իշխանություններին նետված մարտահրավերների մեջ պետք է արձանագրել 5 հիմնական հանգրվաններ ու իրողություններ․
1․ Ուկրաինային հայտարարված պատերազմ / իրենք անվանում են հատուկ գործողություն/
2․ «Գազային պատերազմ»՝ ընդդեմ Եվրոպայի
3․ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակ, երբ Մոսկվան պարբերաբար մեղադրում է Կիևի իշխանություններին՝ ատոմակայանը ռազմական թիրախ դարձնելու համար
4․ Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խարկովի շրջանում՝ ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների անցկացման մասին որոշում
5․ Ռուսաստանում մասնակի զորահավաքի և միջուկային զենք օգտագործելու մասին՝ Պուտինի և Մեդվեդևի հայտարարությունները։
Սրան զուգահեռ, Ռուսաստանը փնտրում է նոր դաշնակիցներ, ընդորում՝ գրեթե հուսահատ ջանքերով․ աշխարհաքաղական խաղաքարտում սակավ, եթե չասենք՝ զրոյական նշանակություն ունեցող երկրների հետ։
Երրորդ համաշխարհայինը կամ «Սառը պատերազմը» էլ ինչպե՞ս է լինում կամ դրսևորվում․ կամ աշխարհն արհամարհում է Ռուսաստանին կամ Ռուսաստանը «շան տեղ» չի դնում աշխարհին։
Արա Ալոյան