Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։
Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին:
Լուսանկարում՝ դեսպան Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։