Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում մարտական կրակի կիրառմամբ։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և կատարել են տեղակայման, կրակային դիրքեր գրավելու, տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու առաջադրանքներ։ Զորավարժությունների ընթացքում իրականացվել են պայմանական հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու առաջադրանքները։