2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 6.1% գնաճ, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.4-0.2% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8%-ով:
2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 12.5% և 2.9% գնանկում, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ բենզինի 23.9% գնանկում և դիզելային վառելիքի 11.0% գնաճ: