Իրանն ու Ռուսաստանը հարաբերությունների զարգացման ոսկե փուլում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ հավելելով, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ծրագրում է մարտին այցելել Ռուսաստան, գրում է Parlamentary-ն։
«Այդ այցը Մոսկվա կկայանա այս մարտին»,- ասել է նա։ Նրա խոսքով, Ռուսաստանն ու Իրանը բոլոր ոլորտներում առաջընթաց են զարգացնում։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններում պայմանավորվածությունների բացակայությունը Միացյալ Նահանգների քաղաքականության սխալ հաշվարկի արդյունք է։ Աբդոլլահյանը նշել է, որ անցյալի փորձն Իրանին սովորեցրել է «բանակցությունների նոր փուլին մոտենալ ավելի զգույշ և նրբանկատորեն»:
Մինչ այս, ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ էներգետիկ համագործակցության հարցը։