Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՀՀ խոշոր համայնքների և քաղաքների ավագանու անդամների կողմից ներկայացված եկամտի և ունեցվածքի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Աշտարակ քաղաքի ՔՊ-ական ավագանու անդամներից մի քանիսին:
Համայնքապետ Թովմաս Շահվերդյանը հայտարարագրել է հողամաս, ավտոմեքենա, 15 միլիոն դրամ.
Համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը ստացել է որպես նվիրատվություն, երկու հողամաս, որոնցից մեկը գնել է 2020 թվականին: Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն՝ HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 64,047.33 դրամ և 1,465.58 ԱՄՆ դոլար: Կանխիկ դրամը 4,650,000.00 դրամ, 13,250.00 դոլար և 3,600.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3,065,105.00 դրամ:
Աշտարակ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Վարդան Սաֆարյանը հայտարարագրել է հողամաս, անհատական բնակելի տուն, արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը): Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 946,178.00 դրամ: Կանխիկ դրամը՝ 30,000,000.00 ՀՀ դրամ և 10,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 4,149,572.00 ՀՀ դրամ: