Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ նախարարությունների ղեկավար կազմից հանրությունը որպես կանոն ծանոթ է միայն նախարարներին, այն էլ՝ ոչ միշտ: Մինչդեռ վերջիններիս տեղակալները գտնվում են ստվերում և նրանց մասին սահմանափակ տեղեկատվություն է առկա: Այսօր կանդրադառնանք Հայաստանի 10 ամենահարուստ փոխնախարարներին: Եվ այսպես:
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարագրել է հողամաս և բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 815,150.32 դրամ, կանխիկ դրամը՝ 25,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,191,066.00 դրամ և 24,000.00 ԱՄՆ դոլար:
ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ինչպես նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ժառանգություն է ստացվել 2017-ին: Պաշտոնյայի հանձնած և ստացած փոխառությունները կազմել են 35,000,000.00 և 48,000,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 եվրո: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 55,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24,594,192.00 դրամ:
Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը հայտարարագրել է երկու բնակարան, 200,000.00 ռուբլուն համարժեք բանկային ավանդ: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,936,015.97 դրամ, 2,309.43 ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 8,000.00 դրամ և 100,000.00 ռուբլի: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 6,451,692.00 դրամ և 515,192.97 ռուսական ռուբլի: Վերջինս նաև 199,461.00 ռուբլի վարկ ունի: Պաշտոնյայի ծախսերը կազմել են 2,885,000.00 դրամ:
Էկոնոմիկայի մյուս փոխնախարար նարեկ Տերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 2013-ին գնված AUDI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 864,000.00 դրամ, 1,000,000.00 ռուբլի, 15,000.00 դոլար և 15,000.00 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 282,500.00 դրամ և 1,500,000.00 ռուսական ռուբլի: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23,272,992.00 դրամ և 1,500,000.00 ռուբլի:
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտարարագրել է 2010-ին ձեռք բերված բնակարան, 2018-ին գնված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի հանձնված և վերադարձրած փոխառությունները տարվա վերջում կազմել են 21,404,440.00 դրամ, բանկային ավանդները կազմել են 4,400.00 ԱՄՆ դոլար և 1,240,000.00 ՀՀ դրամ, բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,577,000.00 դրամ, կանխիկ դրամը՝ 3,000,000.00 ՀՀ դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 37,272,611.00 ՀՀ դրամ: Իր հերթին պաշտոնյայի հայտարարագրված ծախսերը կազմել են 10,347,000.00 ՀՀ դրամ:
ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը հայտարարագրել է բնակարան, SUZUKI մակնիշի ավտոմեքենա, կանխիկ դրամը կազմել է 4,000.00 դրամ և 7,000.00 եվրո: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 14,462,152.00 դրամ:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, բնակարան բազմաբնակարան շենքում: Որպես տրանսպորտային միջոց փոխնախարարը հայտարարագրել է 2019-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ նույն մակնիշի, փոխնախարարը ձեռք է բերել 2021-ին: Պաշտոնյայի բանկային ավանդները կազմել են 47,939.00 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը՝ 684,708.00 դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է կանխիկ 2,000.00 եվրո և 31,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,720,434.00 դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտարարագրել է երկու բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային ավանդ՝ 3,001,719.00 դրամի չափով: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 894,586.00 , 133,348.00 և 4,298.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 13,420,000.00 դրամ, 14,600.00 ԱՄՆ դոլար և 2,800.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,147,359.00 դրամ:
ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարագրել է բնակարան, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդները կազմել են 3,900.00 եվրո, 277,000.00 դրամ, 2,000,000.00 դրամ, 5,000.00 դրամ: Կանխիկ դրամը՝ 3,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 682,375.00 դրամ:
ԱԳՆ մյուս փոխնախարար Վահե Գևորգյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, AUDI մակնիշի ավտոմեքենա, 6,000.00 եվրոյի բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,922,000.00 դրամ և 12,505.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9,661,809.00 դրամ: