Գերմանիայում այժմ լարված դրամական իրավիճակ է, երկիրը Եվրամիության բյուջեին լրացուցիչ վճարումներ անելու հնարավորություն չունի Ուկրաինային օգնելու պատճառով, տեղեկացրել է Die Welt թերթը։

«Հաշվի առնելով մեր ազգային բյուջեում անհրաժեշտ կրճատումները՝ մենք չենք կարող ներկայում լրացուցիչ մուծումներ անել Եվրամիության բյուջեին»,- պարբերականը մեջբերել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների խոսքերը։

Նրա խոսքով՝ ԵՄ մյուս պետությունները «նույն վիճակում են»։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ 2021-2027 երկարաժամկետ բյուջեն «հասցվել է առավելագույնի» Ուկրաինային օգնելու մեծ ծախսերի պատճառով։ Ներկայում այն դիտարկվում է։ ԵՀ-ը նախատեսել է հունիսի 20-ին ներկայացնել արդյունքները հարցի վերաբերյալ։

Բացի այդ, Լինդները նշել է, որ պետք է լինեն հստակ գերակայություններ՝ կողմնորոշված ֆինանսավորման անխուսափելի լրացուցիչ պահանջմունքներին, որոնք, օրինակ, բխում են Եվրամիության իրավաբանական պարտավորություններից։