ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին «դիկտատոր» (բռնապետ) է անվանել՝ կապված ԱՄՆ երկնքում օդապարիկի հետ տեղի ունեցած միջադեպի հետ, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տան ղեկավարը, նախօրեին ելույթ ունենալով Կալիֆոռնիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ասել է, որ Չինաստանի առաջնորդի «մեծ վրդովմունքի» պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «լրտեսական սարքավորումներով այդ օդապարիկը» խոցել է այն պատճառով, որ Սի Ցզինպինը «չի իմացել», որ օդապարիկն այնտեղ էր»։
«Դա մեծ ամոթ է բռնապետի համար: Երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Դա չպետք է տեղի ունենար այնտեղ, որտեղ եղավ»,-ասել է Բայդենը:
Միևնույն ժամանակ, ընդամենը մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդն ասել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են», և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սի Ցզինպինի հանդիպումը առաջընթացի է հանգեցրել։