Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին, անվանել է «հակասեմիտիզմի երկրորդ արքան [Ադոլֆ] Հիտլերից հետո»։
«Կարծես նա ամբողջությամբ չի հասկանում իր խոսքերը։. Կներեք, բայց նա կարծես Հիտլերից հետո հակասեմիտիզմի երկրորդ արքան լինի։ Դա ասում է նախագահը»,- ասել է Զելենսկին։
Հարցազրույցի ժամանակ նա նաեւ կարծիք է հայտնել, որ «քաղաքակիրթ աշխարհը չի կարող այդպես խոսել»։
Այսպես է Ուկրաինայի նախագահը մեկնաբանել Ռուսաստանի ղեկավարի վերջին հայտարարությունը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում, ով ասել էր, որ «Զելենսկին հրեա չէ, այլ խայտառակություն է հրեա ժողովրդի համար»։