Կառավարության այսօրվա կայացրած որոշումներից մեկը վերաբերում էր օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց պետք է ամեն ինչ արվի, որպեսզի չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին թույլ չտան օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել:
Ինչպես գիտենք՝ տարիներ առաջ այս խնդրի շուրջ արտահայտվել էր նաև այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ընդդիմությունը, բնականաբար, անչափ դժգոհ էր Կարապետյանի նման դիրքորոշումից, նրանք հայտարարում էին, որ տաքսիստներին պետք է հանգիստ թողնել և թույլ տալ օրվա հացը վաստակել: Այսօր պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է շարունակել Կարեն Կարապետյանի կիսատ թողած գործը և անցել է օդանավակայանի տաքսիների հարցը լուծելուն, այն էլ այն միջոցներով, որոնք հենց ինքը ժամանակին սուր քննադատության էր ենթարկում: