Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ նախարարությունների ղեկավար կազմից հանրությունը, որպես կանոն, ծանոթ է միայն նախարարներին, այն էլ՝ ոչ միշտ: Մինչդեռ վերջիններիս տեղակալները գտնվում են ստվերում և նրանց մասին սահմանափակ տեղեկատվություն է առկա: Այսօր կանդրադառնանք Հայաստանի 10 ամենահարուստ փոխնախարարներին: Եվ այսպես:

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարագրել է հողամաս և բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 815,150.32 դրամ, կանխիկ դրամը՝ 25,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,191,066.00 դրամ և 24,000.00 ԱՄՆ դոլար:

ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ինչպես նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ժառանգություն է ստացվել 2017-ին: Պաշտոնյայի հանձնած և ստացած փոխառությունները կազմել են 35,000,000.00 և 48,000,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 եվրո: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 55,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24,594,192.00  դրամ:

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը հայտարարագրել է երկու բնակարան, 200,000.00 ռուբլուն համարժեք բանկային ավանդ: Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,936,015.97 դրամ, 2,309.43 ռուսական ռուբլի: Կանխիկ դրամը՝ 8,000.00 դրամ և 100,000.00 ռուբլի: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 6,451,692.00 դրամ և 515,192.97 ռուսական ռուբլի: Վերջինս նաև 199,461.00 ռուբլի վարկ ունի: Պաշտոնյայի ծախսերը կազմել են 2,885,000.00 դրամ:

 

Էկոնոմիկայի մյուս փոխնախարար նարեկ Տերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, 2013-ին գնված AUDI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվի մնացորդը կազմել է 864,000.00 դրամ, 1,000,000.00 ռուբլի, 15,000.00 դոլար և 15,000.00 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 282,500.00 դրամ և 1,500,000.00 ռուսական ռուբլի:  Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23,272,992.00 դրամ և 1,500,000.00 ռուբլի:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, բնակարան բազմաբնակարան շենքում: Որպես տրանսպորտային միջոց` փոխնախարարը հայտարարագրել է 2019-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ նույն մակնիշի, փոխնախարարը ձեռք է բերել 2021-ին: Պաշտոնյայի բանկային ավանդները կազմել են 47,939.00 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը՝  684,708.00 դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է կանխիկ 2,000.00 եվրո և  31,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,720,434.00 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտարարագրել է երկու բնակարան, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, բանկային ավանդ՝ 3,001,719.00 դրամի չափով: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 894,586.00 , 133,348.00 և 4,298.00 դրամ: Կանխիկ գումարը՝ 13,420,000.00 դրամ, 14,600.00 ԱՄՆ դոլար և 2,800.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,147,359.00 դրամ:

 

ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարագրել է բնակարան, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա,  բանկային հաշվի մնացորդները կազմել են 3,900.00 եվրո, 277,000.00 դրամ, 2,000,000.00 դրամ, 5,000.00 դրամ: Կանխիկ դրամը՝  3,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 682,375.00 դրամ:

ԱԳՆ մյուս փոխնախարար Վահե Գևորգյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս,  AUDI մակնիշի ավտոմեքենա, 6,000.00 եվրոյի բանկային ավանդ,  բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,922,000.00 դրամ և 12,505.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9,661,809.00 դրամ:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 15,111,731.50 դրամ և 23,984.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16,759,827.00 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Վահան Սիրունյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև.

3 անշարժ գույք, 13 մլն դրամ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան  Սիրունյանի հայտարարագիրը