Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի ամենահարուստ մարզպետների և նրանց տեղակալների 10-յակը:
Եվ այսպես՝ Արածագոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հայտարարագրել է հողամաս, որը ստացել է որպես ժառանգություն, 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնյայի ներկայացրած կանխիկ դրամը կազմել է 3,500,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները՝ 7,292,590.00 դրամ:
Ուշագրավ է նաև մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի ներկայացրած ֆինանսական հայտարարագիրը: Այսպես, վերջինս «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ին 2,000,000.00 ՀՀ դրամի հանձնած և վերադարձված փոխառություն է հայտարարագրել, «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից 850,000.00 ՀՀ դրամի փոխառություն: Գագիկ Վասիլի Հովսեփյանից որպես նվիրատվություն պաշտոնյան ստացել է 400,000.00 դրամ, Ռաչ Միքայելյանից՝ 440,000.00 դրամ, Միքայել Ադիլխանյանից՝ 220,000.00 դրամ և 4000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ադիլխարյանը հենց «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ի տնօրենն է:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատում և հողամաս, թանկարժեք գույք կամ ներդրումներ և արժեթղթեր՝ պաշտոնյան չի հայտարարագրել, եկամուտները կազմել են 8 միլիոն 864 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 9588 դրամ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է բնակարան ՌԴ-ում, մասնավորապես՝ Մոսկվայում: Նա չի հայտարարագրել շարժական գույք և թանկարժեք գույք, եկամտի աղբյուրը 70 հազար ռուբլի կազմող նվիրատվությունն է Գոռ Սարգսյանից, 6 միլիոն 994 հազար դրամ աշխատավարձը՝ ջրային կոմիտեից, 4 միլիոն 200 հազար ռուբլի ստացված փոխառությունը: Վերջինս ունի նաև 100 տոկոս բաժենմաս մի ընկերությունում, որի անունը նշված չէ: Պաշտոնյայի բանկային հաշվին առկա էր 866 հազար 309 դրամ, կանխիկը՝ 27 միլիոն 500 հազար դրամ։
Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարագրել է բնակարան Երևանի կենտրոնում, 2014 թվականին ձեռք բերված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, 17 միլիոն 72 հազար դրամի աշխատավարձ՝ ՊԵԿ-ից, 450 հազար դրամի այլ եկամուտներ, 36 միլիոն 700 հազար դրամի ստացված փոխառություն, 1 միլիոն 257 հազար դրամի այլ եկամուտներ: 40 միլիոն 800 հազար դրամի փոխառություն, բանկային հաշվին առկա է եղել 1 միլիոն 716 հազար դրամ, կանխիկը՝ 7 միլիոն 200 հազար դրամ:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հայտարարագրել է բնակարան Երևանի Արաբկիր թաղամասում, եկամտի աղբյուրը կազմել է 3 միլիոն 861 հազար 372 դրամ ՝ Գառնիի համայնքապետարանից: Կանխիկ գումարը կազմել է 1 միլիոն 800 հազար դրամ: Մարզպետը չի հայտարարագրել շարժական և թանկարժեք գույք:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, 2021 թվականի մարտի 30-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն, որևէ բան չունի։ Մարզպետի ողջ հայտարարագիրը դատարկ է, բացառություն է կազմում միայն եկամուտի բաժինը։ Մարզպետն ունեցել է եկամուտի մեկ աղբյուրը՝ աշխատավարձ մարզպետարանից, որը կազմել է 11,334,108 դրամ։ 2020-ին Արարատ Գրիգորյանը ևս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես բանկային հաշվում առկա գումար՝ հայտարարագրել էր 6 մլն 870 հազար դրամ: Սակայն ուշագրավ է, որ նա 2019 թվականի համար որպես եկամուտ հայտարարագրել էր ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ՝ տարբեր գումարների չափով:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտարարագրել է բնակարան, նա չի հայտարարագրել այլ շարժական կամ անշարժ գույք և եկամտի որևէ աղբյուր, չկա տեղեկություն նաև վերջինիս բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ, ինչը բավական մեծ թվով հարցեր է առաջացնում:
Հայկ Ղալումյանը հայտարարագրել է հողամաս, արտադրական նշանակության շինություն, բնակարան, UAZ և MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, 408,000,0 և 905.000.0 հազար դրամի արժեթուղթ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 4.107.042.00 դրամ, կանխիկ դրամը 5 հազար ԱՄՆ դոլար, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13.628.689.00 դրամ:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև․