Հայաստանում արդեն գրանցված է 95 հազար 711 բռնի տեղահանված անձ, այսինքն՝ տեղահանվածների ընդհանուր թվի ավելի քան 95 տոկոսը։ Այս մասին այսօր ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ այս պահին արցախցի 345 հիվանդ շարունակում է բուժումը Հայաստանի բժշկական կենտրոններում։

Բաղդասարյանի խոսքով բռնի տեղահանվածների թիվը նախորդ հրապարակումից հետո չի փոխվել, նույնն է՝ 100625 մարդ։