Բայրամովը ժամանել է Իրան՝ Թեհրանում մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հանդիպմանը քննարկվելու են իրավիճակը Հարավային Կովկասում և համագործակցության հարցերը։ Քննարկումների գլխավոր թեման կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։