Վալենսիայի ինքնավար համայնքում բռնկված անտառային հրդեհի պատճառով ավելի քան 800 մարդ անվտանգության նկատառումներով ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է մարզային արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Հրդեհը սկսվել է նոյեմբերի 2-ին Մոնտիչելվո գյուղի մոտ։ Հրդեհի տարածքը գերազանցում է 1 հազար հեկտարը։ Հրդեհի մարմանը, որը բարդանում է քամու ուժգին պոռթկումներով, ներգրավված է մոտ 200 մարդ, ինչպես նաև օդային տեխնիկա։
Պոտրիսի մունիցիպալիտետի բնակիչներին հրահանգվել է ծխի պատճառով դուրս չգալ տներից։