Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիտում որոշեց «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրել:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սլոն-ֆուդը» Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այն նախատեսում է նոր ճեմուղիներ, նստարաներ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգուց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաներ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն:
Միաժամանակ նախագծով առաջարկվում է քննարկվող հողամասից 220.0քմ մակերեսով հատվածը Ընկերությանը տրամադրել կառուցապատման իրավունքով ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելուն նպատակով:
Նշվում է, որ քննարկվող հատվածը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում և բնակչության համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտություն կա խոշոր ներդրումների:
Ներկայումս նախատեսվում է իրականացնել այգու վերակառուցման (արդիականացման) նախագիծ, որը ենթադրում է կանաչ տարածքի վերականգնում՝ պահպանելով բոլոր առկա առողջ ծառատեսակները: Կանաչապատմնան նախագծով կտնկվեն նոր արժեքավոր եւ երիտասարդ ծառեր, որոնք տվյալ տարածքում կստեղծեն միկրոկլիմա եւ առանձնահատուկ տեսք կհաղորդեն: Ինչպես գոյություն ունեցող ծառերի՝ այդպես ել նորատունկ ծառերի եւ բուսատեսակների համար նախատեսված է նոր ոռոգման ցանց՝ կաթիլային համակարգով: Այգուկներդրվի լուսավորության նոր ժամանակակից համակարգ: Ամֆիթատրոնի հատվածում հնարավոր է լինելու անցկացնել միջոցառումներ:
Միաժամանակ ընկերության կողմից կիրականացվի տրամադրվող հողամասին կից «Մերգելյանի» այգու վերակառուցման (արդիականացման) աշխատանքները, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը: Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը կունենա պուրակ, որը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար: