Երևանը պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին․
«Մի քանի օրից Երեւանը կդառնա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ»,- ասվում է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հայաստան կժամանեն 50 երկրի 300 պատվիրակ։ Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է։ Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է։ Նշվում է՝ ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին։