«Ես հենց նոր եմ ժամանել Կիև՝ հանդիպելու ուկրաինացի առաջնորդների հետ։ «Այսօր ես այստեղ եմ կարևոր ուղերձ հղելու համար. Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում այժմ և ապագայում», - ասել է Օսթինը Կիևի երկաթուղային կայարանում՝ հանդիպելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքի հետ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հարկ է նշել, որ ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո սա նրա երկրորդ այցն է Կիև։ Առաջին անգամ նա ժամանել էր անցյալ տարվա ապրիլի 24-ին՝ Կիևի մերձակայքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
Այնուհետև Օսթինի հետ Ուկրաինա է եկել Պետդեպարտամենտի ղեկավար Անտոնի Բլինկենը։
Հատկանշական է, որ ոչ վաղ անցյալում ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը այցելել էր Կիև և հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։