Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը․

«Խոր ցավ ապրեցի Ժիրայր Ավանյանի մահվան կապակցությամբ:

Մենք համադասարանցիներ էինք, որոշ ժամանակ հետո նա մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն հայրենիքի հանդեպ սերը նրան ետ բերեց ծննդավայր:

Ժիրիկը ժամանակակից Երևանի խորհրդանիշերից էր, արարող մարդու անհանգիստ ու որոնող տեսակ , որն իր ստեղծարար աշխատանքով ու մտածողությամբ նոր որակի ու մակարդակի բարձրացրեց հայկական ազգային խոհանոցը:

Նա իր շուրջը և իրենով գունագեղ կոլորիտ էր ստեղծում...Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն:

Հանգչիր խաղաղությամբ, լավ մարդ, լավ ընկեր»։