«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն, նա պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձեցումը շատ երկրների համար՝ հակամարտությունների մեջ ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ, կամքի ենթարկում ուրիշին՝ բառի բոլոր իմաստով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայությունը»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Որո՞նք են յուրաքանչյուր երկրի, մասնավորապես Հայաստանի ազգային շահերը։ Սա երևի պետք է վերլուծենք, երևի պետք է քարտեզ բացենք, պետք է նայենք, թե որ տարածաշրջանում է գտնվում այս երկիրը և թե որ հարևանների միջև։ Մենք պետք է վերլուծենք այս ամենը և հասկանանք, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, որն է ձեռնտու, ինչն է կարճաժամկետ օգուտ բերում, որը՝ միջնաժամկետ, որը՝ երկարաժամկետ, և ելնել սրանից, ոչ թե խոստումներից»,- ասել է Զախարովան։