Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա՝ 2023 թվականի նույն օրը գրանցված 1900 մետր 25 սանտիմետր նիշի դիմաց։
2024 թվականի հունվար ամսի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 միլիոն 425 հազար խորանարդ մետր ջուր։ Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։