Փետրվարի 24-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 22-ամյա Նենադ Ս.-ին։ Նա 2023 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր զորամասն ինքնակամ լքելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։