Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցման վերաբերյալ արված հայտարարությանը․
«Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա։ Հայաստանը վերջին շրջանում՝ մեկ տարուց ավել է, չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ հաշվի առնելով մեր կողմից բազմիցս հնչեցված դիրքորոշումները ՀԱՊԿ-ի գործունեության կամ անգործության վերաբերյալ, ուստի այդ արձանագրումը իրավիճակի կոնկրետ արձանագրում է․ այս պահին իսկապես սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ և հետագայում արդյո՞ք դրան կհետևեն գործընթացներ, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- նման պատասխան է տվել իշխանական պատգամավորն։
Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասում է՝ «ՀԱՊԿ-ում դե-յուրե [սառեցված անդամության] ռեժիմ գոյություն չունի», Խանդանյանն արձագանքել է․
«Խոսքը իրավական գնահատականի մասին չէ, դա քաղաքական գնահատական է, գոյություն ունեցող իրավիճակը մեկնաբանելու ձև»։